Հայցի ներկայացում
Ներկայացնում եք ձեր իրավիճակն ու հուզող հարցերը։ Հայցը հաստատելուց հետո ստանում եք վճարման տվյալները։
Վեդայական աստղագիտություն · Ջյոտիշ
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ ԷՈՒԹՅՈՒՆԸՔո իրական էության գաղտնիքները, քո կարման և առաքելությունը այստեղ են
ԷԶՈԹԵՐԻԿԱ՝ ԱՌԱՆՑ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հասկանալ պատճառը, վերլուծել ներկան և կանխատեսել ամենահավանական ապագան՝ վախենալու փոխարեն։
Ծննդյան քարտեզը համակարգ է, որն օգնում է տեսնել մարդու ուժեղ կողմերը, կրկնվող սցենարներն ու այն ժամանակահատվածները, երբ տարբեր որոշումներն ունենում են տարբեր արժեք։
Վեդայական աստղաբան՝ հանդիպումներ Երևանում և օնլայն ամբողջ աշխարհում
Իմ նպատակը ձեր ապագան գուշակելը չէ։ Իմ նպատակը ձեր սեփական քարտեզը, կարման, հնարավորություններն ու արգելքները հասկանալի լեզվով բացահայտելն է։
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրաքանչյուր վերլուծություն պատրաստվում է անհատապես՝ առանց նախնական շաբլոնների
ԿԱՐՃ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Մեկ հստակ հարցի կենտրոնացված վերլուծություն՝ ըստ ձեր ծննդյան քարտեզի, ընթացիկ մոլորակային ազդեցությունների և հարցի զարգացման հավանական ուղղությունների։
Մանրամասներ և ամրագրումՏԱՐԵԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Առաջիկա 12 ամիսների կարևոր փուլերի և հնարավորությունների վերլուծություն՝ աշխատանքի, ֆինանսների, հարաբերությունների և անձնական զարգացման ոլորտներում։
Մանրամասներ և ամրագրումԱՍՏՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հուզող իրավիճակի կամ խնդրի խորքային վերլուծություն և հուզող հարցերի պատասխաններ՝ ըստ ձեր անհատական մոլորակային ազդեցությունների և տրանզիտների։
Մանրամասներ և ամրագրումԱՍՏՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում կա՛մ մեծ ձեռքբերում է, կա՛մ մեծ ուսուցիչ։ Հայտնվելով մեր կյանքում՝ նրանք որոշակի ազդեցություն են ունենում մեր էներգետիկ և հուզական դաշտի, ինքնազգացողության, ֆինանսների ու հաջողության վրա։ Համատեղելիության վերլուծությունը բացահայտում է սիրելիի, գործընկերոջ կամ մտերիմ մարդու ազդեցությունը, միասնական կարման, հավանական վտանգներն ու զարգացման հնարավորությունները։
Մանրամասներ և ամրագրում ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾԸԽՈՐՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ծննդյան (D1), Լուսնային և Նավամշա (D9) քարտեզների վերլուծությունը բացահայտում է կյանքի առաքելությունը, կարմայական դասերը, բնածին ուժեղ կողմերը, ինչպես նաև ֆինանսական, մասնագիտական ու անձնական կյանքի հնարավորությունները, մարտահրավերներն ու անձնական ներուժն արդյունավետ օգտագործելու ուղին։
ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ծննդյան քարտեզների խորքային վերլուծության հիման վրա կազմված համապարփակ ուղեցույց։ Այն ներառում է կյանքի առաքելությունը, կարմայական դասերը, անձի ուժեղ ու թույլ կողմերը, ֆինանսական և մասնագիտական ներուժը, ինչպես նաև առաջիկա կարևոր ժամանակաշրջաններն ու դրանցից առավելագույն օգուտ քաղելու քայլերը։
Սա անհատական ուղեցույց է՝ կյանքի ցանկացած փուլում սեփական ուղին վերագտնելու, գիտակցված որոշումներ կայացնելու և ներքին ներուժը հիշելու համար։ Այն ներդրում է ողջ կյանքի համար։
Մանրամասներ և ամրագրում
ԻՄ ՄԱՍԻՆ
Վեդայական աստղաբան և էզոթերիկ խորհրդատու
Իմ առաքելությունն եմ համարում օգնել մարդկանց բացահայտել իրենց ներուժը, ճանաչել սեփական հույզերը, հասկանալ առկա խնդիրներն ու գտնել դրանց լավագույն լուծման ուղիները։
Իմ աշխատանքում միավորում եմ Ջյոտիշ վեդայական աստղաբանության դասական համակարգը, թվագիտությունը և ժամանակակից, հոգեբանորեն հիմնավորված մեկնաբանությունները։
Խորհրդատվության ընթացքում ես չեմ բաժանում քարտեզները «լավի» կամ «վատի», քանի որ յուրաքանչյուր բարդություն իր մեջ աճի և հաջողության պոտենցիալ է պարունակում։ Իմ խորհրդատվությունների ժամանակ չեք լսի մակերեսային գուշակություններ կամ պատասխանատվությունը երրորդ ուժերի վրա բարդելու փորձեր․ իմ համոզմամբ՝ մենք ինքներս ենք պատասխանատու մեր քայլերի համար և այսօրվա որոշումներով ենք կերտում մեր ապագան։
Իմ ծառայությունները նախատեսված են նրանց համար, որոնք ցանկանում են ավելի լավ ճանաչել իրենց, պատրաստ են խնդիրներին մոտենալ օբյեկտիվորեն և ձգտում են լինել իրենց կյանքի լիարժեք ղեկավարը։
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Ներկայացնում եք ձեր իրավիճակն ու հուզող հարցերը։ Հայցը հաստատելուց հետո ստանում եք վճարման տվյալները։
Վճարումից հետո ուղարկում եք ձեր ծննդյան ամսաթիվը, ճշգրիտ ժամը (չիմանալու դեպքում՝ զգուշացնում եք) և ծննդավայրը։
Ես ուսումնասիրում եմ ձեր ծննդյան քարտեզը, մոլորակների դիրքերը, տները, ասպեկտներն ու ընթացիկ փուլերը։
Նախապես պայմանավորված օրը ստանում եք ձեր վերլուծությունը՝ ընտրված ձևաչափով։
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Իրական կարծիքներ՝ խորհրդատվություններից հետո
Վերլուծությունից շատ գոհ եմ։ Շատ դիպուկ նկարագրեցիք իմ քարտեզը։ Շնորհակալ եմ թե՛ մոտեցման, թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ էթիկայի և թե՛ արդյունքների համար։
Օֆլայն հանդիպումը լրիվ ուրիշ էներգիա ու զգացողություն ուներ։ Քեզ հետ հասկանում ես, որ սա պարզապես հարց ու պատասխան չէ, այլ ինքնաճանաչում՝ ճիշտ կողմից և ճիշտ ձևով մատուցված։
Թվագիտության միջոցով օգնեցիր ճիշտ ուղղություն տեսնել և լույս սփռեցիր իմ ներքին էներգիաների վրա։ Քո խոսքերը շատ ճիշտ ու խորիմաստ էին։
Ամեն բառը նկարագրում էր ինձ, իմ էությունն ու ներկա հոգեվիճակը։ Շնորհակալ եմ լույս տալու համար։ Նույնիսկ Ձեր ձայնը հանգստություն ու խաղաղություն էր փոխանցում։
Անչափ շնորհակալ եմ այսքան խորքային ու ճշգրիտ վերլուծության համար։ Իրականում գրեթե ամեն ինչ համապատասխանում էր իրականությանը։
Շատ հետաքրքիր էր ու շատ դիպուկ․ կարծես ինձնից ավելի լավ ճանաչող մեկը կողքիս նստած պատմեր իմ մասին։
Շատ շնորհակալ եմ այսքան ինֆորմատիվ խորհրդատվության համար։ Շատ բաներ հնչեցին, որոնք ինձ համար երկարաժամկետ կարևոր խորհուրդներ դարձան։
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Չգտա՞ք ձեր հարցի պատասխանը։ Գրեք ինձ Telegram-ում, WhatsApp-ում կամ Instagram-ում։
Ծննդյան ժամը չիմանալը չի խանգարում ունենալ արդյունավետ վերլուծություն։ Եթե ժամը գիտեք մոտավոր, հնարավոր է այն հստակեցնել քարտեզի ուսումնասիրության միջոցով (ռեկտիֆիկացիա)։ Իսկ եթե առհասարակ չգիտեք, հիմք է ընդունվում ծննդյան օրվա Լուսնային քարտեզը։
Խորհրդատվություններն անցկացվում են թե՛ օնլայն, թե՛ օֆլայն ձևաչափով։ Օնլայն հանդիպումները հնարավորություն են տալիս աշխատել աշխարհի ցանկացած կետից, իսկ օֆլայն հանդիպումներն անցկացվում են Երևանի կենտրոնում գտնվող աշխատասենյակում։
Այո։ Ամրագրման պահին նկարագրեք ձեր հարցը, և միասին կընտրենք ամենահարմար ձևաչափը։
Գրանցումը հաստատվում է փոխանցումը կատարելուց հետո։ Վճարումներն ընդունվում են անկանխիկ եղանակով՝ ԱՁ հաշվեհամարին։
ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Գրեք ինձ՝ նշելով ծննդյան ամսաթիվը, ժամը, վայրը և ձեզ հուզող հիմնական հարցը