Ըստ վեդայական ուսմունքների՝ հոգին անմահ է։ Ֆիզիկական մարմնի մահը հոգու ճանապարհի ավարտը չէ․ այն ձեռք է բերում նոր մարմին և ապրում այնպիսի կյանք, որին արժանացել է նախկին մարմնավորումների ընթացքում կատարած արարքներով ու կայացրած ընտրություններով։
01
Հոգին չի սկսվում և չի ավարտվում այս մարմնով
Մենք սովորաբար մեզ նույնացնում ենք մեր մարմնի, անվան, ընտանիքի և այս կյանքի պատմության հետ։ Սակայն վեդայական աշխարհայացքում մարդը միայն ֆիզիկական մարմինը չէ։ Մարմինը ժամանակավոր ձև է, որի միջոցով հոգին ապրում է իր հերթական փորձը, սովորում, զարգանում և շարունակում ճանապարհը։
Վեդայական տեքստերում մարմնի փոփոխությունը համեմատվում է հին հագուստը նորով փոխելու հետ։ Մարմինը փոխվում է, բայց հոգու էությունը շարունակում է գոյություն ունենալ՝ իր հետ տանելով կուտակած փորձը, հակումները, կարողություններն ու դեռ չավարտված դասերը։
Այդ պատճառով նոր մարմնում մենք չենք սկսում ամբողջովին դատարկ էջից։ Մեզ հետ բերում ենք այն ամենը, ինչ արդեն զարգացրել ենք, և այն թեմաները, որոնց հետ դեռ պետք է աշխատենք։
02
Կարմայի երեք շերտերը, որոնց հետ ապրում ենք
Ծնվելով նոր մարմնում՝ մեզ հետ բերում ենք նախկին կյանքերի կարման։ Դրան ավելանում է այս կյանքում մեր մտքերով, որոշումներով և արարքներով ձևավորվող կարման, ինչպես նաև այն տոհմական փորձը, որն ընդունում ենք ընտանիքի միջոցով։
Նախկին կյանքերի կարմա
Մեզ հետ եկած հակումները, շնորհները, պարտքերը և չավարտված դասերը, որոնք այս կյանքում նորից պահանջում են մեր ուշադրությունը։
Այս կյանքի կարմա
Այն, ինչ ստեղծում ենք հիմա՝ մեր ընտրություններով, վերաբերմունքով և գործողություններով։ Սա նաև այն մասն է, որի վրա այսօր կարող ենք անմիջականորեն ազդել։
Տոհմական կարմա
Ընտանիքից փոխանցված վախերը, հարաբերությունների ձևերը, ֆինանսական սցենարներն ու ուժեղ կողմերը, որոնք կարող ենք շարունակել կամ գիտակցաբար փոխել։
Կարման պատիժ չէ։ Այն պատճառի և հետևանքի օրենք է։ Մենք հանդիպում ենք մեր նախկին ընտրությունների արդյունքներին, բայց միևնույն ժամանակ ամեն օր կատարում ենք նոր ընտրություններ։ Հենց այդ պատճառով մարդու կյանքում միշտ կա փոփոխության և զարգացման հնարավորություն։
03
Ծննդյան քարտեզը որպես մեր կարմայի պատկեր
Մեր ծննդյան պահին երկնակամարի պատկերը պատմում է այն կարմայի մասին, որի հետ եկել ենք այս մարմնավորման ընթացքում աշխատելու։ Ծննդյան ամսաթիվը, ճշգրիտ ժամը և վայրը թույլ են տալիս կառուցել քարտեզ, որտեղ մոլորակները տեղակայված են կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող տներում։
Մոլորակները չեն ստեղծում մեր խնդիրները և չեն կառավարում մեզ հեռվից։ Նրանց դիրքերը քարտեզում արտացոլում են այն ներքին բնույթը, հնարավորություններն ու դասերը, որոնցով հոգին եկել է այս կյանք։ Քարտեզը ցույց է տալիս ոչ միայն դժվարությունները, այլ նաև այն ուժը, որով կարող ենք դրանք հաղթահարել։

Ծննդյան քարտեզը չի պարտադրում՝ ինչպես ապրել։ Այն ցույց է տալիս՝ ինչ նյութի հետ ենք եկել աշխատելու և ինչ ճանապարհով կարող ենք ավելի գիտակցված առաջ շարժվել։
Նույն դիրքը տարբեր մարդկանց կյանքում կարող է արտահայտվել տարբեր մակարդակներով։ Մեկը դժվարության առաջ կանգնում է ու կրկնում նույն սցենարը, մյուսը գիտակցում է դրա պատճառը և այդ նույն էներգիան դարձնում իր ուժեղ կողմը։ Այստեղ է ազատ կամքի կարևորությունը։
04
Ի՞նչ են ցույց տալիս մոլորակներն ու տները
Մոլորակների դիրքերը, նրանց ուժը, փոխադարձ կապերն ու տեղակայումը տներում ցույց են տալիս մեր տաղանդները, հնարավորությունները և կյանքի այն ոլորտները, որտեղ կարող ենք առավել հեշտ կամ առավել մեծ աշխատանքով բացահայտվել։
Մեր բնավորությունը, միտքը, հույզերը, ինքնարտահայտումն ու ներքին պահանջները
Գումարի հետ հարաբերությունը, աշխատանքի ուղղությունները, տաղանդներն ու ռեալիզացիան
Հարաբերությունների սցենարները, ամուսնությունը, ծնողների ու տոհմի ազդեցությունը
Խոչընդոտները, վերափոխումները, ներքին հասունացումն ու ազատագրման ճանապարհը
Միայն մեկ մոլորակի կամ մեկ տան դիրքով ամբողջ կյանքը բացատրել հնարավոր չէ։ Քարտեզը կենդանի և ամբողջական համակարգ է։ Այդ պատճառով ծննդյան քարտեզի վերլուծությունը պարզապես «ո՞ր նշանն եմ ես» հարցի պատասխանը չէ, այլ հոգու ամբողջ ճանապարհի աստիճանական ուսումնասիրություն։
05
Դհարմա և մոքշա․ ինչի՞ համար ենք ուսումնասիրում քարտեզը
Ծննդյան քարտեզների վերլուծության նպատակը միայն ապագայի իրադարձությունները կանխատեսելը չէ։ Ավելի կարևոր է հասկանալ սեփական կարման, բացահայտել առաքելությունը՝ դհարման, և տեսնել այն ներքին ճանապարհը, որը տանում է կարմայական սահմանափակումներից ազատման՝ մոքշայի։
Դհարման այն ճանապարհն է, որով մարդը կարող է առավել ճիշտ օգտագործել իր բնածին կարողությունները, կատարել իր պարտականությունները և ապրել սեփական էությանը համապատասխան կյանքով։ Մոքշան ազատագրումն է կույր կապվածություններից, կրկնվող սխալներից և այն անգիտակցությունից, որը մեզ պահում է նույն կարմայական շրջապտույտի մեջ։
Երբ մենք հասկանում ենք մեր քարտեզը, խնդիրները չեն վերանում մեկ ակնթարթում։ Փոխվում է դրանց հանդեպ մեր վերաբերմունքը։ Մենք սկսում ենք տեսնել՝ ինչու է տվյալ թեման հայտնվել մեր կյանքում, ինչ է այն սովորեցնում և ինչպես կարելի է դրա հետ աշխատել ավելի գիտակցված։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ծննդյան քարտեզը մեր հոգու ողջ ուղին է
Ծննդյան քարտեզը պատմում է այս և նախորդ կյանքերից բերած մեր փորձի, ուժեղ կողմերի, կարմայական խնդիրների ու զարգացման հնարավորությունների մասին։ Այն հնարավոր է ուսումնասիրել և բացահայտել ողջ կյանքի ընթացքում, քանի որ յուրաքանչյուր նոր փուլ նույն քարտեզի մեկ այլ շերտ է բացում։
Քարտեզը չի սահմանափակում մեզ։ Այն օգնում է հասկանալ՝ որտեղ ենք գտնվում, ինչու ենք հանդիպել այս ճանապարհին և ինչպես կարող ենք ապրել ավելի բարեկեցիկ, հաջողակ ու Աստվածավայել կյանքով։
Տեսնել ծննդյան քարտեզի անհատական վերլուծությունըԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Բացահայտեք ձեր քարտեզի պատմությունը
Ծննդյան քարտեզի անհատական վերլուծության ընթացքում ուսումնասիրում ենք ձեր կարման, առաքելությունը, տաղանդները, հարաբերությունները, ֆինանսական ու մասնագիտական ներուժը և կյանքի կարևոր փուլերը։
